Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Հիմա սրանցից ո՞րն է մեր գլխին գալու

Հիմա սրանցից ո՞րն է մեր գլխին գալու
24.09.2023 | 12:53

Ժողովուրդ ջան. մեկը ասում է՝ Նիկոլը կիրակի կամ երկուշաբթի հրաժարական կտա։

Մյուսն ասում է՝ որոշումը կայացված է, Սերժը կգա:

Էն մյուսը ասում է՝ Քոչարյանը կգա:

Էն մյուսը՝ չէ, Պուտինը ասել է՝ հաստատ բոլորովին ուրիշ մարդ կգա։

Մեկն ասում է՝ Պուտինը դաբրոն տվել է, Նիկոլը կմնա, պայմանով, որ Հայաստանը միանա Ռուսաստանին:

Մյուսներն էլ ասում են՝ 24-26 ը Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա...

Հիմա ես էս հարցերից լավ չեմ հասկանում, անգրագետ, անկուսակցական բիձա մարդ եմ, բայց Հայաստանի օրինապաշտ քաղաքացի եմ միշտ եղել, ուզում եմ էս ինֆորմացիաներին տիրապետող մեր հայրենի տիեզերական ռազվետչիկներին հարցնել.

-Հիմա էս թվարկվածներից ո՞րն է մեր գլխին գալու: Հլը գրեք, է՛լի, պապին ղուրբան ըլնի ձեզի...

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 4689

Մեկնաբանություններ